Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ զույգը նույնպես մտավ եզրափակիչ փուլ

Ավստրիայում մեկնարկած գեղասահքի 2020թ Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան նաև պարային զույգերը։

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ զույգը պարտադիր ծրագրում վաստակեց 61․25 միավոր և 27 մասնակիցների մեջ զբաղեցրեց 19-րդ տեղը։

Այս մրցումներում անցումային էին առաջին քսան տեղերը, ուստի մեր պարային երկյակը մտավ եզրափակիչ փուլ և հունվարի 25-ին կպայքարի մրցանակային տեղերի համար։

Հիշեցնենք, որ նախօրեին եզրափակիչ փուլ էր մտել նաև մեր մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը։