Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

2020թ շախմատի Հայաստանի առաջնության մեդալները գտան տերերին (տեսանյութ)

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր տեղի ունեցան դասական և արագ շախմատի Հայաստանի առաջնությունների մրցանակաբաշխությունը։ Երկու մրցաշարերում մրցանակային տեղեր գրավեց միայն գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը։ Դասական շախմատում նա զբաղեցրել էր 2-րդ տեղը, իսկ այսօր կայացած արագ շախմատի առաջնությունում դարձել էր հաղթող։ Սամվել Տեր-Սահակյանը առաջին անգամ արժանացավ ոսկե մեդալի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալի։ Արագ շախմատում մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Արթուր Դավթյանն ու Զավեն Անդրիասյանը։ Կանանց առաջնությունում ոսկե մեդալը երրորդ տարին անընդմեջ նվաճեց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը։ Արծաթը բաժին հասավ միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանին, բրոնզը՝ գրոսմայստեր Մարիա Կուրսովային։ Հավելենք, որ դրամական պարգևի արժանացան դասական շախմատի առաջնության բոլոր մասնակիցները, ինչպես նաև արագ շախմատի մրցաշարում առաջին 10 տեղերը գրաված շախմատիստները, լավագույն վետերանը (Ռաֆայել Վահանյան), շախմատիստուհին (Էլինա Դանիելյան)։