Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134595
A A
Հասարակություն

«Վերելակի դռները բացվեցին, ավտոմատը տեսա ու կրակոցի ձայն լսեցի»․ ականատես՝ զինված միջադեպի մասին

Այսօր «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում տեղի ունեցած զինված միջադեպին ականատես է եղել Yerevan.Today կայքի լրագրող Լուիզա Ավագյանը, ով այդ պահին գտնվել է շենքի ներսում․ հենց այստեղ՝ 5-րդ հարկում է տեղակայված կայքի խմբագրությունը։

«Վերելակի դռները բացվեցին, ավտոմատը տեսա ու կրակոցի ձայն լսեցի»,- պատմում է նա։

Ավագյանը կրակոցներից զատ այլ ձայներ, պահանջներ չի լսել։

Զինված անձին տեսնելոց հետո անմիջապես բարձրացել է խմբագրություն։

Պատմեց, որ դեպքից հետո խմբագրության աշխատանքը որոշ ժամանակով դադարեցվել է։

Հիշեցնենք, որ ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։

Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։

Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։

Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։