Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_750x_5d831671f1462
A A
Քաղաքականություն

Մեծ ֆերմերները հակված են սեփական սպանդանոցը կառուցել․ Վարազդատ Կարապետյան (տեսանյութ)

Վարազդատ Կարապետյանը ողջունում է Կառավարության դիրքորոշումը ՝ որոշ ժամանակով սպանդանոցների շահագործումը դադարեցնելը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Սպանդանոցները համաչափ  բաշխված չեն Հայաստանում, և հաճախ մարդիկ խնդիր են ունենալու մորթվող միսը տեղափոխելու հետ կապված։ Մսագործները նույնպես այս գործընթացի մաս են, իրենք պետք է հնարավորություն ունենան մնալ իրենց բիզնեսում»,- ասաց պատգամավորը։

Վարազդատ Կարապետյանն ընդգծեց՝  հիմնական նպատակը սննդի անվտանգությունն է, բայց պետք է նաև վստահ լինել, որ 50 000 գյուղացիական տնտեսություններ չեն տուժելու դրանից։

«Աջակցության նախագիծը, որը կներկայացնի Կառավարությունը, հենց դրան է ուղղված։ Մենք պետք է նաև հետևենք, թե ինչպիսին է մեծ ֆերմերների վարքագիծը, որովհետև  նրանք հակված են սեփական սպանդանոցը կառուցել»,- ասաց նա։

Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին նաև վերջին օրերին ԱԺ-ում լարված իրավիճակի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։