A
A
Ավստրալիա Օփեն․ Կարեն Խաչանովը հաղթեց Միկայել Իմերին և մտավ 3-րդ փուլ
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում։
Այսօր կայացած երկրորդ փուլի խաղում մեր հայրենակիցը անչափ լարված պայքարում թայ-բրեյքով պարտության մատնեց շվեդ թենիսիստ Միկայել Իմերին՝ 6։2, 2։6, 6։4․ 3։6, 7։6 (10։8)։
Հանդիպումը տևել է 4 ժամ 34 րոպե։ Կարեն Խաչանովը կատարել է 7 էյս, վաստակել 10 հաղթական միավոր, թույլ տվել 6 կրկնակի սխալ։
Երրորդ փուլում հայազգի թենիսիստը կհանդիպի Ավստրալիան ներկայացնող Նիկ Կիրգիոսի հետ։