Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Էրեբունի պլազա» ներխուժած անձը զենքը հանձնել է (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անհայտ անձն այսօր զինված ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն։ Կրակոցներ են հնչել։ Տեղեկություններ կան նաեւ պատանդների մասին։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ վերջինս բանակցությունների արդյունքում զենքը հանձնել է։ Նա վնասազերծվել է եւ բերման ենթարկվել։ Այլ մանրամասներ, սակայն, չեն նշվում։

Հիշեցնենք, որ ոստիկանությունից հայտնել են, որ ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։