Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Քաղաքականություն

Կառավարությունն առաջարկում է գյուղատնտեսական հողերի մշակման արդյունավետ եղանակ (տեսանյութ)

«Մենք այսօր հանրապետությունում ունենք գյուղատնտեսական նշանակության բազմաթիվ հողեր, որոնք ուղղակի չեն օգտագործվում նպատակային, եւ այդ հողերի շատ մեծ մասի սեփականատերերը նույնիսկ Հայաստանում չեն ապրում, որպեսզի մենք այդ մարդկանց հետ խոսենք, նրանց խնդրենք, համոզենք, որպեսզի վարձակալության տան այդ հողերը նրանց, ովքեր պատրաստ են մշակել»,-այս մասին Կառավարության այսօրվա նիստում Գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետության բարձրացման հայեցակարգը եւ միջոցառումների ծրագրի  քննարկման ընթացքում ընդգծեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը սա համարում է սկզբունքային հարց։

«Հիմա մենք մտածում ենք այսպիսի մեխանիզմ ներդնել Հայստանում, որ ըստ մարզերի եւ հողի կատեգորիաների մենք  սահմանենք հողի վարձակալության պետական գին, ունենանք օրենսդրական կարգավորում, որ երբ մի հող երկար ժամանակ չի օգտագործվում եւ´ այն դեպքում, երբ սեփականատերը ՀՀ-ում է, եւ´ այն դեպքում, երբ սեփականատերը ՀՀ-ում չէ,  մենք օրենքի ուժով այդ հողը վերցնենք մարդուց վարձակալության, իրեն վճարենք վարձակալության վճար, եւ պետությունը վարձակալությամբ հանձնվի այն տնտեսվարողին, ով պատրաստ է դա օգտագործել»:

Վարչապետի խոսքով՝ սրա արդյունքում չմշակվող հողը դառնում է մշակվող, այդ ընթացքում սեփականատիրոջը վճարվում է որոշակի վարձակալության վճար»։

Վաչապետն ընդգծեց, որ  այդ առումով կադաստրի հետ առնչվող շատ լուրջ խնդիրներ կան։

 «Այսօր մենք հանրապետությունում հողերի սեփականաշնորհման որոշ հետևանքների հետ ենք բախվում, որոնք ռեալ խոչընդոտում են մեր  տնտեսության զարգացմանը։ Հողերը կտրտված են  ահավոր , այսինքն մենք չունեք ընդարձակ տարածքներ, 20 հա հողը բաժանված է հարյուրավոր սեփականատերեի մեջ»

Վարչապետն ընդգծում է նաև՝ կա քարտեզագրման խնդիր։

«Այս կարգի լուրջ խնդիրներ կան, որոնք շատ մանրակրկիտ և  նյարդային աշխատանք են պահանջում, և շատ կարևոր է, որ այս պահից սկսած՝ հանրության հետ երկխոսությունը լինի մշտական, որպեսզի մարդիկ խնդիրը տեսնեն և ընկալեն այն խորությումբ, ինչ խորությամբ մենք տեսնում ենք մեր աշխատանքի ընթացքում»։

Վարչապետն ընդգծեց, որ այս գործընթացները պետք է լինեն մաքսիմալ թափանցիկ, քանի որ սա տասնյակ հազարավոր մարդկանց  շահերի հետ է կապված։