Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա. կրակոցներ են հնչել․ ուղիղ (տեսանյութ)

Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն։ Կրակոցներ են հնչել։  Բիզնես կենտրոնն այս պահին շրջապատել են ոստիկանները։

Նախնական տեղեկություններով՝ շենքում պատանդներ կան։

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ։