Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան1
A A
Քաղաքականություն

Պարզվում է, որ կովերի համար մինչև մինուս 30 աստիճանը նորմալ է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝  խնդիր կա, որ կաթ արտադրողները այնքան էլ գոհ չեն իրենց մթերման գներից ու պրակտիկայից, մյուս կողմից ունենք արտադրողներ, որոնք ՀՀ-ի ներսում չեն կարող իրենց անհրաժեշտ կաթնային հումքը ձեռք բերել:

Վարչապետն ընդգծեց, որ սա այն դիլեման է, որը փորձում են լուծել, այդ թվում՝ խելացի անասնագոմերի ծրագրով:

«Այն ձևերով, որոնցով մենք սովոր ենք կաթ արտադրել, արտադրված կաթը այլևս մրցունակ չէ շուկայում բիզնես գործունեություն ծավալելու համար: Հետևաբար՝ մենք քաջալերում ենք մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք ներգրավվեն խելացի անասնագոմերի ծրագրի մեջ, որտեղ մենք ծախսված գումարի հիսուն տոկոսը վերադարձնում ենք։ Կա նաև սուբսիդավորվող վարկավում այս ծրագրի համար, սահմանամերձ հատվածներում և զինթոշակառուների պարագայում վերադարձնում ենք ծախսված գումարի յոթանասուն տոկոսը»։

Վարչապետն ընգծեց,որ ամենակարևոր խնդիրը ստացված կաթի պահպանման պայմաններն են ու ջերմաստիճանը, որովհետև արդյունաբերության համար անհրաժեշտ կաթը պետք է պահպանվի 4 աստիճանում։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ անասնագոմերում հեղձուցիչ, տաք օդ է:

«Մենք այն կանխավարկածով ենք, որ էնպես անենք՝ կովերը հանկարծ չմրսեն, բայց պարզվում է, որ կովերի համար մինչև մինուս 30 աստիճանը նորմալ ջերմաստիճան է, ու ընդհակառակը, էն տաք ջերմաստիճանը, որ ապահովում ենք մեր խոշոր եղջերավոր անասունի համար, դա խանգարում է նրանց նորմալ կաթնատվություն ապահովելուն. պետք է նրանց ապահովել մաքուր օդով», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելով, որ թե ինչո՞ւ այս գիտելիքը չի դառնում զանգվածային գյուղացիների համար:

«Հիմա ասելու ենք՝ մենք հազար տարի ստեղ կով ենք պահում, դուք երեկ մեկ, էսօր երկու՝ մեզ բացատրում եք, թե կովը երբ ա մրսում: Բայց ամեն դեպքում ժողովուրդ ջան, սենց ինֆորմացիա էլ կա»։