Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hunastan
A A
Սպորտ

Հույն երկրպագուները քաղաքական ակցիա են կազմակերպել Ավստրալիա օփենում

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում տհաճ միջադեպ է տեղի ունեցել խաղերից մեկի ժամանակ:

Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, կանանց մրցաշարի Մարի Սաքարի (Հունաստան) – Նաո Հիբինո (Ճապոնիա) խաղին առաջինին աջակցող երկրպագուները բազմիցս խախտել են կարգուկանոնը՝ անհարկի աղմկել են, երգել, շշեր նետել օդ և այլն: Խաղի մրցավարը, ինչպես նաև անվտանգության աշխատակիցները, մի քանի անգամ զգուշացրել են նրանց, սակայն դա ոչ մի ազդեցություն չի թողել: Գլխավոր մրցավարի պահանջով ոստիկաններ տրիբունայից վտարել են անկարգապահ երկպագուներին:

Ինչպես նշում է աղբյուրը, դրանք եղել են Ավստրալիայում ապրող հույներ, որոնք միշտ աջակցում են իրենց հայրենակիցներին առաջնության ժամանակ: Սակայն, այս անգամ նրանք իրենց հետ բերել են պատմական Մակեդոնիայի դրոշը և անընդհատ հայրենասիրական երգեր կատարել՝ հիշեցնելով, որ Մակեդոնիան հունական ծագում ունի, և որ այլ երկրներն իրավունք չունեն օգտագործելու այդ անվանումը (նկատի ունեն Հյուսիսային Մակեդոնիան – հեղ.):