Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Առավոտվանից ինչ-որ բանի համար հող է պատրաստվում․ Լուսինե Բադալյանի ակնարկը (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը մյուս
գործընկերներին հիշեցնում է, որ 20 տարի աշխատել է շոու-բիզնեսում և
ի վիճակի է գնահատել՝ շոուն լավ է արված, թե ոչ։

«Նստաշրջանի առաջին օրը շոու չէր, ինքնաբուխ ինչ-որ միջադեպ էր, որը
սահուն անցում կատարեց բավականին բարձր մակարդակի շոուի։ Այստեղ նպատակ
եմ տեսնում, առավոտվանից ինչ-որ բանի համար հող է պատրաստվում։ ԱԺ
նախագահի հասցեին մեղադրանքներն են հնչեցնում ոչ կոռեկտության, ԱԺ-ն
չկարողանալ կառավարելու մեջ»,- ընդգծեց նա ու հավելեց, որ ընդդիմությունն
ակնարկում է խորհրդարանը լուծարելու մասին, ինչի մասին նաև ՀՀԿ-ն է
խոսում։

«Սա ինձ թույլ է տալիս մտածելու, որ որոշակի համաձայնության կամ դավադրության մասին, իրավունք ունեմ այդպես մտածելու, հուսով եմ՝ կհերքեք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։