Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134569
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը՝ «Արմաթ» լաբորատորիաների շուրջ ստեղծված իրավիճակի մասին (տեսանյութ)

Կառավարության այօրվա նիստում վարչապետն անդրադարձավ ծննդատների խնդրին։ Նկատեց՝ Հանրայինի եթերում տեսել է ռեպորտաժ Աչաջուր գյուղի ծննդատան վերաբերյալ, որտեղ ծննդկանը պատմում է, որ այնտեղ եկել է Ոսկեպար գյուղից, իսկ Աչաջուրի ծննդատունը գտնվում է այն ծննդատների ցանկում, որոնք չեն համապատասխանում չափանիշներին.

«Նոյեմբերյան քաղաքում կա շատ լավ վիճակում գտնվող, տեխնիկապես լիարժեք հագեցված ծննդատուն, Ոսկեպարը Նոյեմբերյանից գտնվում է 19 կմ հեռավորության վրա։ Աչաջուր գյուղը Ոսկեպարից գտնվում է 25.7 կմ հեռավորության վրա, այսինքն՝ Նոյեմբերյան քաղաքը և նրա ծննդատունը ավելի մոտ է Ոսկեպարին, քան Աչաջուրը. Ինչո՞ւ  է ծննդկանը նախընտել ավելի երկար ճանապարհ գնալ և ավելի վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել: Սա ասում եմ՝ ցույց տալու համար, որ հարցերը երբեմն ինչպիսի մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում»:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Արմաթ լաբորատորիաների ծրագրի մասին. տեղեկացրեց, որ ադ ծրագիրը սկսվել է 2014 թվականին:

«2014-2017 թվականներին Արմաթ լաբորատորիան  ֆինանասավորվել է 188 մլն դրամով պետական բյուջեից, 2017-2018 թվականներին պետական բյուջեից ֆինանսավորվել է մեկ մլրդ 296 մլն դրամ, այսինքն՝ երեք տարվա ընթացում 188 մլն դրամ, երկու տարվա ընթացքում մեկ մլրդ 296 մլն դրամ»։

Վարչապետը նշեց նաև՝ մինչև հեղափոխությունը երեք տարում հանրապետությունում բացվել է 220 ինժեներական լաբորատորիա, հեղափոխությունից հետո բացվել է 355 լաբորատորիա, և այսօր իրենց մեղադրում են, որ այդ լաբորատորիաների հետ կապված խնդիր են առաջացնում:

«Այսօր ունենք 575 լաբորատորիա, որոնք ձեռք են բերվել մի կազմակարպությունից, և մենք ասում ենք  հետևյալը՝ մենք այս պահին պետք է մի պահ դադար վերցնենք, վերլուծենք՝ ինչպես է աշխատում այդ համակարգը, և պետք է խուսափենք մեկ անձից գնումներից, անենք մրցույթային  կարոգով։ Այդ վերլուծությունների արդյունքում պետք է ձևակերպենք տեխնիկական առաջադրանք, և սրանից հետո այդ լաբորատորիաները իրականցնենք մրցույթային կարգով։ Ով կտա մեզ լավագույն առաջարկը, այդ կազմակերպություններն էլ կհաղթեն»,- ասաց նա: