Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mu
A A
Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդը» 58 տարի անց պարտվել է «Բառնլիին»

Անգլիայի ֆուտբոլի պրեմիեր լիգայի ամենատիտղոսակիր թիմը՝ «Մանչեսթեր Յունայթեդը», ընթացիկ առաջնության 24-րդ տուրում սեփական դաշտում 0:2 հաշվով պարտվել է «Բառնլիին»:

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, մանչեսթերյան ակումբը իր հարկի տակ սույն մրցակցին վերջին անգամ զիջել էր 58 տարի առաջ: 1962 թվականին «բորդոները» հյուրընկալվելիս պարզապես ջախջախել էին «Կարմիր սատանաներին»՝ 5:2: Դրանից հետո թիմերը 21 անգամ հանդիպել էին Մանչեսթրում, և դրանից ոչ մեկում հյուրերը չէին կարողացել հաղթանակի հասնել:

Հարկ է նշել, որ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջնության վերջին 4 տուրում կրել է թվով երրորդ պարտությունը, նահանջել է 5-րդ հորիզոնական, իսկ մրցաշարի առաջատար «Լիվերպուլից» արդեն ետ է մնում 30 միավորով: