Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ինչո՞վ Ձեզ օգնենք»․ «Ես Ձեր օգնության կարիքը չունեմ»․ Մարուքյանի և Միրզոյանի հարցուպատասխանը (տեսանյութ)

Ազգային ժողովի աշխատանքերը սկսվեցին լարված մթնոլորտում։

Երեկ քննարկված նախագծերի քվեարկությանը ընթացքում վարման կարգով ելույթ
ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Դիմելով ԱԺ նախագահին՝ նա նկատեց․ «Ինչո՞ւ Դուք չեք ապահովում Ազգային
ժողովի բնականոն գործընթացը՝ կապված ԱԺ-ի մեկ քառորդի կողմից
ստորագրություն է հավաքվել, և իրավունքի ուժով ստեղծված  քննիչ
հանձնաժողովը չի գործում»։

«Ինչո՞վ Ձեզ օգնենք, որ կարողանաք ապահովեք ԱԺ բնականոն գործընթացները»,-
շեշտեց պարոն Մարուքյանը։

«Հարգելի պարոն Մարուքյան, ես Ձեր օգնության կարիքը բնավ չունեմ, կարծում
եմ, որպես իրավաբան պետք է լավ հասկանայիք, որ ԱԺ նախագահը այդ քննարկվող
հարցերի շրջանակներում ինչ պարտավոր էր արել է, մնացյալը քվեարկվում է ԱԺ
կողմից, պատգամավորները ազատ են, կարող են քվեարկել, կարող են
չքվեարկել»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։

 Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության
նախաձեռնությամբ ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը
հաստատելու մասին նախագիծը։