Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Կորոնավիրուսը հասավ ԱՄՆ (տեսանյութ)

ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Վիրուսը սկիզբ է առել Չինաստանից ու արագորեն տարածվում է այլ երկրներում: Չինաստանում գրանցվել են տասնյակ զոհեր

Չինաստանը կոչ է արել այս շաբաթ հրավիրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ նիստ: Պեկինը ցանկանում է տեղեկություն տրամադրել կորոնավիրուսի տարածման վերաբերյալ:

Չինաստանի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում հիվանդության հետագա տարածումը կանխելու ուղղությամբ: Վուհանի շրջանի իշխանությունները, որտեղից սկիզբ է առնում կորոնավիրուսը, խստացրել են շրջանի տարածք մարդկանց մուտքն ու ելքը: Վերջին տեղեկույունների համաձայն Վուհանի շրջանում վիևրուսից մահացածների թիվը հասել է 17

Այս հիվանդության համաճարակը ընդգրկել է երկրի հարավային նահանգները, ներառյալ Գուանգդոնգը, Շանհայն ու մայրաքաղաք Պեկինը:

Բացի այդ, այսօր արդեն հիվանդության դեպքեր գրանցվել են մի շարք այլ երկրներում, ներառյալ Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Ֆրանսիայում, Ֆիլիպիններում ու երեկվանից արդեն՝ Միացյալ Նահանգներում:

Միացյալ Նահանգներում հիվանդությունն արձանագրվել է 35 ամյա մի տղամարդու մոտ, ով բնակվում է Վաշինգտոն նահանգում ու անցած շաբաթ էր վերադարձել Վուհանից: Նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Մասնագետների տվյալներով կորոնավիրուսից մահանում է հիվանդների երկու տոկոսը: Այս ցուցանիշը սակայն կարող է փոխվել ինչպես ավելի վատ, այնպես էլ դեպի ավելի դրական ուղղությամբ, քանի որ հետազոտություններն այս հիվանդության շուրջ դեռևս շարունակվում են:

Այս զարգացումները հիշեցնում են SARS տեսակի համաճարակը, որը նույնպես սկիզբ էր առել Չինաստանից՝ խլելով շուրջ 800 մարդկային կյանք: