Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+figurni
A A
Սպորտ

Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանից առաջինը հանդես կգա Սլավիկ Հայրապետյանը

Ավստրիայի Գրաց քաղաքում այսօր կմեկնարկի 2020 թվականի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Առաջիկա չորս օրվա ընթացքում 35 երկրների 164 մարզիկ-մարզուհիներ կպայքարեն մեդալների չորս կոմպլեկտի համար:

Առաջինը պայքարի մեջ կմտնեն տղամարդ մենասահորդները, որոնք այսօր հանդես կգան պարտադիր կարծ ծրագրով: Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կմեկնարկի 11 համարի տակ: Վաղը գեղասահորդները հանդես կգան ազատ ծրագրով և կվիճարկեն մեդալները:

Պարային զույգերը պայքարը կսկսեն հունվարի 23-ին, կավարտեն՝ հունվարի 25-ին: Այստեղ Հայաստանից հանդես կգա Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ զույգը:

Կանանց մենասահքում Հայաստանը կներկայացնի Անաստասիա Գալուստյանը: Նա պայքարը կսկսի հունվարի 24-ին: