Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դուք եք բզբզում․ Արփի Դավոյանը՝ Գևորգ Գորգիսյանին (տեսանյութ)

Ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ
Գորգիսյանի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ԱԺ-ում
հայտարարեց՝ նորմալ է, որ 3 խմբակցությունների անդամների կարծիքները
հակադրվում են։

«Ես Ձեզ խնդրում եմ՝ փոխեք Ձեր ընդդիմադիր կեցվածքը այս դահլիճում
այնպես, որ նմանատիպ դիսկուրս չառաջանա, որովհետև այն ընկալվում է
այնպես, որ մեր կողմից արժանանում եք այն պատասխանին, որին այդ պահին
արժանի եք։ Երեկվա Ձեր և Էդմոն Մարուքյանի արտիստիկ հայտարարությունները,
հիշեցնելով նախկին խորհրդարանին, պարոն Սուրեն Գրիգորյանին համեմատում եք
 նախկինների հետ, Դուք եք անընդհատ նրանց առաջին պլան բերում, դուք եք
բզբզում»,- դիմելով Գևորգ Գորգիսյանին՝ ասաց Արփի Դավոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։