Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess arrag 22.01.
A A
Սպորտ

Այսօր կմեկնարկի արագ շախմատի Հայաստանի առաջնությունը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կմեկնակի արագ շախմատի Հայաստանի առաջնությունը, որը նվիրված է Աշոտ Անաստասյանի հիշատակին:

Մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 54 շախմատիստ-շախմատիստուհի, որոնցից 16-ը գրոսմայստեր են: Վարկանիշով մասնակիցների ցուցակը գլխավորում է Տիգրան Լ. Պետրոսյանը, որը հիվանդության պատճառով բաց էր թողել Հայաստանի շախմատի առաջնությունը: Մրցաշարին մասնակցում են նաև փորձառու շախմատիստներ Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, կանանցից՝ Էլինա Դանիելյանը, Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը և այլոք:

Առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Այսօր տեղի կունենան առաջին հինգ, իսկ վաղը՝ մնացած չորս տուրերը: