Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Կարծիքների տարբերությունը հասցնում եք «պլինտուսից» ցածր մակարդակի»․  Մանե Թանդիլյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավորները մեկը մյուսի հետեւից մեղադրում են  մեծամասնություն կազմող «Իմ քայլը»  խմբակցությանը՝  նախկին իշխանությունների նման վարքագիծ դրսեւորելու մեջ։

«Քաղաքական մեծամասնություն,  դուք որերորդ անգամ կարծիքների տարբերությունը հասցնում եք «պլինտուսից» ցածր մակարդակի։ Ես ցավում եմ, որովհետև մենք ամեն կերպ փորձում ենք  այստեղ մեր ժողովրդի, մեր քաղաքացիների սպասելիքներն արդարացնել , որովհետև դա այսօր ամենադժվար բանն է անել»,- իր ելույթում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության  անդամ Մանե Թանդիլյանը։

Նա եւս մեկ անգամ  ընդգծում է, որ այս ամենը ցավով է արձանագրում, ապա խնդրում է մեծամասնությանը․

«Խնդրում եմ,  այլևս մի համարձակվեք տարակարծությունը, տարբեր կարծիքներ ունենալու մեր իրավունքների բախման արդյունքում նման հռետորաբանություն և վարքագիծ դրսևորել  մեր խմբակցության նկատմամբ» ։

Հիշեցնենք, որ  Աժ-ում կրքերը թեժացան «Լուսավոր Հայաստան» -ի առաջարկի չընդունումից հետո, որը վերաբերում էր Երեւանի քաղաքապետարանի որոշ  գործողությունները ստուգելու  համար քննիչ հանձնաժողով ստեղծելուն։