Բացել լրահոսը Փակել լրահոսը
83367439_477898333116596_4515516572478996480_n
A A
Քաղաքականություն

ԱԺ-ն չընդունեց քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագիծը

Խորհրդարանը չընդունեց 2018 թ․-ի սեպտեմբերից սկսած՝ տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, թիմելով քաղաքական մեծամասնությանը, հույս հայտնեց, որ չեն տապալի հարցի քվեարկությունը։

«Այն լուրջ քաղաքական հետընթաց կարող է արձանագրել մեր ժողովրդավարության իմաստով»,- ընդգծեց նա։

«Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը ևս միացավ պարոն Մարուքյանի հորդորին։ «Իմ քայլը» խմբակցությունից Լիլիթ Մակունցն ասաց, որ իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը իրականացնելու է գործառույթ, որն իր լիազորությունների մեջ չի մտնում։ Այն ըստ Մակունցի՝ պարունակում է հակասահմանադրական տարրեր։

«Այն լիազորությյունները, որոնք տրված են ՏԻՄ-ին, հնարավորություն չի ընձեռում ԱԺ-ին անել, մենք իրավունք չունենք, դա միայն կարող է անել Երևանի ավագանին»,- ասաց նա։

Ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը դրվեց քվեարկության եւ 32 կողմ, 2 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այն չընդունվեց։