Բացել լրահոսը Փակել լրահոսը
տաքսի բոլթ
A A
Հասարակություն

«ԿանաչԵՆՔ»․ Հայաստանում կգործի օնլայն տաքսի ծառայության նոր այլընտրանք

Հայկական շուկա է մուտք գործել Էստոնական Bolt ընկերությունը, արդեն հասանելի է նաև նույնանուն հավելվածը, որն առաջարկում է օնլայն տաքսի ծառայության նոր այլընտրանք մեր երկրում։

Ընկերության հիմքում հստակ գաղափար է՝ վերադարձնել բնությանը այնքան բարիք, որքանով վնասել ենք։ Ընկերությունը  ներկայանում է «ԿանաչԵՆՔ» կարգախոսով։

Bolt ընկերության հիմնադիր Մարկուս Վիլինգը նշում է՝ Երևան են բերում այն որակը, որով աշխատում են աշխարհի 35 երկրում․

«Այդ որակի կարևոր բաղադրիչներից մեկն այն է, որ մենք կոմպենսացնում ենք մեր գործունեության արդյունքում գոյացած ածխածնի արտանետումների քանակն ամբողջ աշխարհում բնապահպանական ակտիվ նախաձեռնություններով»։

Երթևեկության մինիմալ արժեքը կազմում է 300 դրամ,  մեկ կիլոմետրի արժեքը՝ 100 դրամ։

Հայաստանում Bolt ընկերության գործառնական ղեկավար Շահեն Աբրահամյանը խոսելով Հայաստան բերվող ներդրումների մասին, ասաց, որ հիմնական ներդրումներ արվել են Հայաստանում լոկալ թիմ ստեղծելու վրա, թիմի ադիմինիստրատիվ  և աշխատավարձային ծախսերոը հոգալու վրա։ Խոսելով ընկերության առավելությունների մասին՝ ընդգծում է պատասխանատվությունը բնության հանդեպ․

«Ընթացիկ տարում ընկերությունը հայտարարել է լայնամասշտաբ բնապահպանական նախաձեռնության մասին, որը հայտնի է «Կանաչ ռազմավարութուն» անվամբ։ Ընկերությունը հաշվարկում է 24 երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանում, իր մեքենաների գործունեության արդյունքում գոյացած ածխածնի ատրանետումների քանակը և համարժեք բնապահպանական նախաձեռնություններ իրականացնում»,-նշեց Աբրահամյանը։

Տեղեկացրեց նաև, որ առաջիկա 5 տարվա ընթացքում առնվազն 10մլն․ եվրո ներդրում է արվելու այս ուղղությամբ և բաց են հայկական բնապահպանական ընկերությունների առջև ևս, որպեսզի վերջիններս ներկայացնեն իրենց առաջարկները։