Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Հրայր Թովմասյանի արածը նման է խարդախության․ Տիգրան Հայրապետյան (տեսանյութ)

«Սասնա ծռեր» -ի գործով մեղադրվողներից որեւէ մեկի նկատմամբ չի կիրառվել 2018թ համաներումը։ Այս հարցով Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դիմել է դատարան։ Վերաքննիչ քրեական դատարանում նիստը նշանակված է հունվարի 23-ին։

Ըստ պարոն Հայրապետյանի՝ որոշումը կարող է նախադեպային դառնալ խմբի 11 անդամների համար եւս, նրանց համար, ովքեր չեն մեղադրվում ոստիկանների սպանության համար։ «Ա1+»-ի հետ զրույցում նա խոսում է դատաիրավական բարեփոխումներից՝ ինչ է փոխվել համակարգում թավշյա հեղափոխությունից հետո եւ ինչն է մնում դեռ խնդրահարույց։

«Եթե դատավորի սուտը մեկ անգամ բացահայտվում է, նա պետք է հրաժարական տա»,- ըստ փաստաբանի՝ սա պետք է վերաբերի բոլորին, ներառյալ ՍԴ դատավորներին։ Իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին խոսելիս՝ նա կասկածի տակ է առնում վերջինիս կրթությունը, բացի այդ մի համեմատություն անում ․ «Քրեական իրավունքում կա այսպիսի հանցակազմ՝ անձի վստահությունը չարաշահելով անձի գույքը հափշտակելը, դա խարդախություն է»։

Ըստ փաստաբանի՝ Հրայր Թովմասյանը հանրության վստահությունը չարաշահելով անց է կացրել սահմանադրական բարեփոխումները՝ խաբեությամբ տիրացել է ՍԴ նախագահի պաշտոնին։ Անդրադառնալով քննադատություններին, թե բյուջեի հաշվին ՍԴ դատավորներին, հրաժարականի դեպքում, գումար է հատկացվում, նա նկատում է, որ դեպքեր կան, երբ «մի քանի միլիոնը էական չէ, քանի որ նա մնալով աղավաղում է դատական համակարգը»։

Տիգրան Հայրապետյանը նաեւ վստահեցնում է, որ քննչական համակարգում կոռուպցիա դեռ կա։ Մանրամասները՝ տեսանյութում