Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport futzal 21.01.
A A
Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նոր մարզահավաք կանցկացնի

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Մոլդովայի հավաքականի դեմ երկու ընկերական խաղերից հետո շարունակում է նախապատրաստվել ԵՎՐՈ-2022-ի նախընտրական փուլին, որը կկայանա Բելգիայում՝ հունվարի 29-ից մինչև փետրվարի 1-ը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, նախապատրաստական փուլի շրջանակներում մեր հավաքականը կանցկացնի ևս մեկ մարզահավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ հունվարի 21-26-ը։ Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Սարո Գալստյան - «Լեո»

Անդրանիկ Կարապետյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Հակոբ Ուզունյան - «Լեո»

Գոռ Սարգսյան - «Լեո»

Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո Դե Կամպոս - «Լեո»

Խաչատուր Միքայելյան - «Արարատ-Արմենիա»

Սարգիս Նասիբյան - «Արարատ-Արմենիա»

Վիկտոր Սեիջի Մարտինս Դե Սոուզա - «Ժետիսու» (Ղազախստան)

Էնրիկե Կոստա Դա Սիլվա - «Քինգերշեյմ» (Ֆրանսիա)

Լուան Մյուլլեր Բարբոսա - «ԱՍԵԼ Չոպինզինյո» (Բրազիլիա)

Դավիթ Ասլանյան - «Տյումեն» (Ռուսաստան)

Մամիկոն Ոսկանյան - ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան)

Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)

Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)

Էմին Ղարաբեքիանս - «Մոբելկարիմի» (Իրան)

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)

 

Հավելենք, որ Հայաստանի հավաքականը հանդես կգա նախընտրական B խմբում։ Հունվարի 29-ին մեր ընտրանին ուժերը կչափի տանտերերի՝ Բելգիայի թիմի հետ։ Հունվարի 30-ին մերոնք կհանդիպեն Չեռնոգորիայի, իսկ փոտրվարի 1-ին՝ Շոտլանդիայի հավաքականի հետ։