Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սահմանադրական այնպիսի փոփոխություններ ենք նախաձեռնել, որոնք ենթադրում են հանրաքվե․ Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պատրաստ կլինի մինչև տարեվերջ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նախարարը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների քննարկմանը կիսանախագահական համակարգի վերանայման մասին հարցը չպետք է քննարկվի, իսկ թե ինչո՞ւ, Ռուստամ Բադասյանը նշեց․

«Մենք դատաիրավական ռազմավարությամբ, նաև ականջալուր լինելով հասարակությանը, ընտրել ենք այն հարցերը, որոնք կարծում ենք, որ պետք է անդրադառնանք, եթե կլինի արտախորհրդարանական ընդդիմության կողմից առաջարկ, մենք պատրաստ ենք քննարկել»,- նշեց նա։

Ռուստամ Բադասյանը հավելեց, որ իշխանությունը այնպիսի սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնել, որոնք ենթադրում են հանրաքվե։

Մանրամասները՝ տեսանյութում։