Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-UUEpXll2ET
A A
Հասարակություն

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանին բռնության ենթարկելու փաստով գործ է հարուցվել

Հատուկ քննչական ծառայությունում գործ է հարուցվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանին բռնության ենթարկելու փաստով։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը։ 

Քրեական գործը հարուցվել է ՔՕ 309 հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին եւ օրինական շահերին։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամը  հունվարի 7-ին ոստիկանության ծառայողների կողմից բռնության էր ենթարկվել։ 

Սեդրակ Նազարյանի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը թեեւ ուշացած է համարում քրեական գործ հարուցելը, սակայն միաժամանակ հույս ունի, որ բռնության կամ խոշտանգման ենթարկելու  գոնե մեկ գործով բացահայտում կլինի։