Բացել լրահոսը Փակել լրահոսը
36912_alen_simonyan_31_01_M
A A
Քաղաքականություն

«Սերժ Սարգսյանի փեսան «неуловимый Джо»-ն է․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ երեկ ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմանը, որում տեղադրել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեսագրություն և մեկնաբանել այն այսպես՝ «Ասում ա` ինձ հանգիստ թողեք»։

«Պնդում եմ, որ երեկվա իմ տեսանյութ տեղադրելը և Սերժ Սարգսյանի խոսքը մեջբերելը, առ այն, որ ինձ հանգիստ թողեք, ինձ մոտ զարմանք է առաջացրել, որովհետև ինքը մեզ շուտվանից պետք է հանգիստ թողներ, բայց հանգիստ չի թողնում։ Ինձ համար տարակուսելի է, թե ինչու է Սերժ Սարգսյանը լրագրողին ասում՝ ինձ հանգիստ թողեք»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ նա մասնակցում էր ԱԱԾ նախկին տնօրենի հուղարկավորությանը, Ալեն Սիմոնյանը նշեց․ «Իսկ ինչո՞ւ էր ասում, որ հետագայում խոսելու է, ինչո՞ւ էին իրենք հուղարկավորության առիթը օգտագործում և քննադատում ՀՀ իշխանություններին և հետո ասում, որ հիմա չեն քաղաքականացնելու»։

Նրա խոսքով՝ Հայաստանի 3-րդ նախագահը հանգիստ չի թողնում նույնիսկ իր կուսակիցներին, չհեռանալով՝ ՀՀԿ նախագահի պաշտոնից։ Հարցին, թե նրա հեռանալն ի՞նչ խնդիր կլուծի, Սիմոնյանն արձագանքեց․

«Կարծում եմ՝ միգուցե ՀՀԿ-ն շանս կունենա վերածնվել, բայց չի անում, որովհետև ինքը դրանով կխուսափի պատասխանատվությունից կամ կամ ինչ-որ բաների քաղաքական երանգ տալով»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը երեկ ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի վերաբերյալ։ Հարցին, թե վերջինս քաղաքական գործո՞ն է, Ալեն Սիմոնյանը նշեց․

«Սերժ Սարգսյանի փեսան «неуловимый Джо»-ն է, գիտե՞ք նրա մասին պատմությունը, որ ասում են՝ էս ո՞վ է, ասում են՝ «неуловимый Джон»-ն է, ասում է՝ ի՞նչ, ոչ մեկ չի կարողանում իրեն գտնել, ասում է՝ չէ, ոչ մեկին հարյուր տարի ինքը պետք չէ։ Այ դա Սերժ Սարգսյանի փեսան, որը փորձում է իրեն ենթակա կայքերով շղարշ ստեղծի, հետո ինքն իրեն ծափահարի ու ասի, որ ինքը ինչ-որ բան է փոխելու»։