Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Օրինական հիմքերով ինձ այս պահին հեռացնելու իրավունք չունեն»․ Յուրի Խաչատուրովի պաշտպան (տեսանյութ)

Բացարձակ միտում չկա դատական նիստերը հետաձգելու, այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի հետո նշեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով այսօրվա նիստին Ռ Քոչարյանի և Արմեն Գևորգյանին պաշտպաններին նիստին չներակայանալու հանգամանքին։

 «Գործի բուն քննության ընթացքում եթե հիմա դժվար է ընկալվում, որ ջուր-քրեական գործ է, դատական նիստերում առավել ակնհայտ է լինելու, որ օրինական քրեական հետապնդման մասին խոսելը ավելորդ է, և ձգձգման միտում չունենք։ Սակայն ես չեմ ցանկանում մասնակցել մի նիստի, որտեղ չի երաշխավորում և չի ապահովվել իմ իրավունքների ամբողջական իրացումը։ Ես յուրաքանչյուր նիստից առաջ դատարանի գործողությունները գնահատում եմ և տրամաբանությունը, թե ուր են տանում դատարանի գործողությունները»։

Դիտարկմանը, թե մտավախություն չունի՞ արդյոք, որ վարույթից կհեռացնեն իրեն, Միհրան Պողոսյանը պատասխանեց․ «Օրինական հիմքերով ինձ այս պահին հեռացնելու իրավունք չունեն»։

Հիշեցնենք, որ այսօր դատարանը սանկցիա է կիրառել Պողոսյանի նկատմամբ՝ դատական նիստին չմասնակցելու համար։