Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Ամբողջ ազգը հասկանում է՝ ինչ է Մարտի մեկը, փաստաբանը չի՞ հասկանում» (տեսանյութ)

«Մեզ վիրավորում են, սպառնալիք են հնչեցնում, բայց ասում են՝ մի վիրավորեք մեզ»,- այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստից հետո նշեց տուժողի իրավահաջորդ նշեց Էդիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դատարանում իր կողմից հնչեցված հայտարարությանը։

Հիշեցնենք, որ պաշտպանները չէին ներկայացել նիստին՝ նշելով, որ դատարանում վիրավորական արտահայտություններ են հնչում։

«Միհրան Պողոսյանը համարում է Մարտի մեկը երևույթ։ Եթե ամբողջ ազգը հասկանում է՝ ինչ է Մարտի մեկը, փաստաբանը չի՞ հասկանում։ Իբր ես ասել եմ՝ ես երեխեքին կսպանեմ, եթե ես սպանության դեմ եմ եղել։ Ես ազատամարտիկ եմ եղել, եթե իրենք կարծում են, որ ես ընդունակ եմ մարդ սպանելու, սխալ մոտեցում է, իրենք ընկել են, ձվի մեջ մազ են ման գալիս»։

Մանրամասները՝ տեսանյութում։