Բացել լրահոսը Փակել լրահոսը
mat
A A
Պաշտոնական

Փաստարկները ներկայացված են մասնակիորեն․ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի պատասխանը

Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի գործունեության վերաբերյալ ՄԱԱԿ-ի հրապարակային (https://medium.com/@matenadaran.arhmiutyun/ և https://a1plus.am/hy/article/357603) հաղորդագրության առնչությամբ հայտնում ենք, որ հոդվածում փաստարկները ներկայացված են մասնակիորեն, բուն գործողությունների համատեքստից առանձին։ Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդն իր գործառույթները կատարել է հոգաբարձուների խորհրդի գործող Աշխատակարգի (հաստատված՝ 19.01.2018-ին, լրամշակված և փոփոխված՝ 05.04.2018-ին) և Մատենադարանի տնօրենի ընտրության Կանոնակարգի (հաստատված՝ 19.01.2018-ին) համաձայն, հետևապես արտահայտված մեղադրանքները որևէ հիմք ունենալ չեն կարող և չեն համապատասխանում իրականությանը։ Էլեկտրոնային կայքերի միջոցով ՄԱԱԿ-ի դիմում-մեղադրանքի հապճեպ հրապարակումը, այն էլ առանց ՀՀ դատախազության եզրակացությունը ունենալու (դիմել են 03.12.2019-ին), արված է ոչ թե իրականությունը բացահայտելու, այլ ինչ-ինչ նկատառումներից ելնելով։

Մատենադարանի հոգաբարձուների

խորհրդի քարտուղար