Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արման Բաբաջանյանը սադրում է պատգամավորներին․ Արման Աբովյան (տեսանյութ)

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, արձագանքելով խորհրդարանում քիչ առաջ ԲՀԿ-ական պատգամավորների և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանը, նշեց, որ վերջինս սադրում է պատգամավորներին։

«Գևորգ Պետրոսյանի ելույթի մեջ վիրավորանք չկա, զրպարտություն չկար»,- ասաց նա և հավելեց, որ նրա ելույթը համարում է օբյեկտիվ։ «Ոչ մի ողբերգություն չկա, պետք չէ սենսացիա ման գալ այնտեղ, որտեղ չկա»,- ընդգծեց Արման Աբովյանը։