Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Քաղաքականություն

«Արվեստագետի քաղաքական հայացքները նշանակություն են ունեցել նրան մրցանակ շնորհելու կամ չշնորհելու հարցում» (տեսանյութ)

Խորհրդարանն այսօր քննարկում էր Պետական մրցանակների մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 10 ՀՀ պետական մրցանակներ սահմանել։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը նկատեց՝ նախկինում արվեստագետի քաղաքական հայացքները նշանակություն են ունեցել՝ նրան մրցանակ շնորհելու կամ չշնորհելու հարցում։ Նա հետաքրքրվեց, թե հիմա ինչպե՞ս է ձևավորվելու հանձնաժողով, որպեսզի օբյեկտիվ որոշում կայացվի։

Ի պատասխան, Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ ըստ առաջարկվող նախագծի՝ հանձնաժողովը ընտրելու է տվյալ ոլորտի քաղաքականությունը համակարգող նախարարը, իսկ հանձնաժողովի կազմավորման կարգը նախատեսվելու է Կառավարության որոշմամբ։