Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն «Tv5-ի» սեփականատեր Արմեն Թավադյանի (տեսանյութ)

Վերաքննիչ   քրեական դատարանը վաղը կհրապարակի «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանի գործով  որոշումը։ Նրա  փաստաբանները բողոքարկել են   կալանքի որոշումը։

Մինչ դատարանը դռնփակ նստում քննում էր այս բողոքը, դատարանի բակում  բողոքի ակցիա էր։ Նրանք  պահանջում էին անհապաղ ազատ արձակել «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատիրոջը։

Չնայած  Արմեն Թավադյանը, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է,  մեղադրվում է  կազմակերպված խմբի կողմից  Մարտի 1-ի գործով վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ, ակցիա իրականացնողները նրան կալանքի տակ պահելը համարում են ոտնձգություն  խոսքի ազատության դեմ։

«Արդեն մեկ ամիս է պայքարում ենք, որ Արմեն Թավադյանը գտնվի ազատության մեջ։ Ներկա իշխանությունները, ովքեր ժամանակին հանդիսանում էին ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ, այն ժամանակ կարողանում էին ազատ արտահայտել իրենց քաղաքական տեսակետները, իսկ այսօր, երբ իրենք են իշխանություն, փորձում են լռեցնել այն մարդկանց կարծիքները, որոնք իշխանահաճո չեն»,- նշում է աջակիցներից մեկը։

 Ի պաշտպանություն Արմեն ԹԱվադյանի՝  դատարանի բակում էին նաեւ ՀՀԿ ներկայացուցիչներ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը։

 Մանրամասները՝ տեսանյութում