Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վիկտոր_Ենգիբարյան_(«Իմ_Քայլը»_դաշինք)
A A
Քաղաքականություն

Սա հոյակապ բիզնես է․ Վիկտոր Ենգիբարյանը՝ սպանդանոցներ կառուցելու մասին (տեսանյութ)

Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն անդրադարձավ Կառավարության դիմաց մսավաճառների եւ անասնապահների բողոքի ակցիային։

«Մենք առաջիկայում էլ ունենալու ենք բարեփոխումներ, որոնք առաջացնելու են մեր հանրության այս կամ այն շերտի դժգոհությունը։ Բայց մենք պետք է հասկանանք, որ այս բարեփոխումներն անում ենք ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկը բիզնես-շահեր ունի, ինչ-որ մեկն առանձնակի շահեր ունի ու մարդկանց ստիպված փողոց է հանում, այլ նրա համար, որ ի վերջո մենք փոխվենք ու զարգանանք»,- նշեց Վիկտոր Ենգիբարյանը։

Ըստ պատգամավորի՝ շատերն ասում են, որ սպանդանոցների քանակը բավարար չէ, ինչն ըստ նրա շատ լավ նորություն է, քանի որ ներդրում անելու տեղ կա, և մարդիկ կարող են սեփական սպանդանոցն ունենալ։

«Սա հոյակապ բիզնես է, ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, որոնք մտածում են, որ իրենք միջնորդությունից գումար են կորցնելու, մտածեն այլ բիզնեսի մասին, գնան և սպանդանոցներ կառուցեն։ Իսկ մեր քաղաքացիներն իրավունք ունեն օգտվելու մսամթերքից, որը թունավոր չէ և հիվանդություններ չի առաջացնում»,-հավելեց Վիկտոր Ենգիբարյանը։