Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը կուսումնասիրվի Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում
Աջակցիր «Ա1+»-ինՀինգշաբթի՝ 2020 թ. հունվարի 23-ին, Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը երրորդ անգամ կքննվի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի՝ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի կողմից՝ համացանցով ուղիղ հեռարձակվող նիստում:
Հայաստանը մեկն է 14 պետություններից, որոնք կդիտարկվեն ՀՊԴ աշխատանքային խմբի կողմից հունվարի 20-ից 31-ը կայանալիք նստաշրջանի ընթացքում: Հայաստանի առաջին և երկրորդ դիտարկումը ՀՊԴ-ի աշխատանքային խմբի կողմից տեղի է ունեցել համապատասխանաբար 2010 թ. մայիսին և 2015 թ. հունվարին:
Դիտարկումը տեղի է ունենում հետևյալ փաստաթղթերի հիման վրա. 1) ազգային զեկույց՝ քննման ենթակա պետության կողմից ներկայացված տեղեկատվություն, 2) մարդու իրավունքների ոլորտի անկախ փորձագետների և խմբերի, մարդու իրավունքների պայմանագրային մարմինների և ՄԱԿ-ի այլ մարմինների զեկույցներում ներառված տեղեկատվություն, 3) այլ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունների, տարածաշրջանային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության խմբերի կողմից տրամադրված տեղեկատվություն:
Հունվարի 23-ի Հայաստանի դիտարկման համար հիմք ծառայող երեք զեկույցներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Վայր՝ սենյակ 20, Ազգերի պալատ, Ժնև
Ժամ և ամսաթիվ՝ 14:30 – 18:00, հինգշաբթի, հունվարի 23 (Ժնևի ժամանակով (Գրինվիչի միջին ժամանակ +1 ժամ))
ՀՊԴ-ն եզակի գործընթաց է, որի շրջանակում ՄԱԿ-ի բոլոր 193 անդամ-պետություններում իրականացվում է մարդու իրավունքների իրավիճակի պարբերական դիտարկում: 2008 թ. ապրիլին կայացած դիտարկման առաջին նիստից ի վեր՝ ՄԱԿ-ի բոլոր անդամ-պետությունները դիտարկվել են ՀՊԴ առաջին և երկրորդ նստաշրջանների ընթացքում երկու անգամ: ՀՊԴ երրորդ նստաշրջանի ընթացքում ակնկալվում է, որ անդամ-պետությունները կներկայացնեն այն քայլերը, որ ձեռնարկել են նախորդ դիտարկման ժամանակ առաջ քաշված առաջարկություններն իրականացնելու համար, և որոնց հարցում պետությունը պարտավորվել էր հետևողական լինել: Նիստի ժամանակ ներկայացվելու են նաև երկրում մարդու իրավունքների ոլորտի վերջին զարգացումները:
Հայաստանի պատվիրակությունը ղեկավարելու է Արտաքին գործերի փոխնախարար Արտակ Ապիտոնյանը:
Հայաստանի դիտարկման զեկուցողներն են Նեպալի, Լեհաստանի և Վենեսուելայի ((“troika” / եռյակ) ներկայացուցիչները:
Նստաշրջանի համացանցային հեռարձակումը հասանելի կլինի հետևյալ հղումով՝ http://webtv.un.org:
Հայաստանի դիտարկման ընթացքում ելույթ ունեցողների ցանկը և դիտարկման ժամանակ հնչելիք բոլոր հայտարարությունները կտեղադրվեն ՀՊԴ արտաքին ցանցում [օգտագործողի անուն՝ hrc extranet (բացատով), գաղտնաբառ՝ 1session]:
Նախատեսվում է, որ ՀՊԴ աշխատանքային խումբը Հայաստանի վերաբերյալ առաջարկությունները կընդունի հունվարի 28-ին՝ ժամը 17:00-ին: Քննվող պետությունը կարող է ցանկություն հայտնել արտահայտել իր դիրքորոշումը դիտարկման ընթացքում ներկայացված առաջարկությունների վերաբերյալ:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ