Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134485
A A
Քաղաքականություն

Պատգամավորն առաջարկում է ծննդյան վկայականներում ավելացնել «սեռ» բառը (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարել, որի համաձայն ծննդյան վկայականներում պետք է ավելացնել «սեռ» բառը։

Խորհրդարանում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու համար ներկայացրեց հիմնական զեկուցող Արմեն Եղիազարյանը։

«Խնդիրը ծագել է նրանից, որ մեր ծննդյան վկայականների թարգմանության ժամանակ շատ դեպքերում արտերկրում մեր քաղաքացիներն ունենում են խնդիրներ, քանի որ սեռը ամրագրված չէ»,- ասաց Արմեն Եղիազարյանը։