Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport armavir
A A
Սպորտ

Ռուսաստանի «Արմավիր» ֆուտբոլային թիմը ժամանել է Հայաստան

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում հանդես եկող «Արմավիր» թիմը ներկայումս ուսհավաք է անցկանում Հայաստանում։

Ինչպես տեղեկացնում է Երևանի «Ուրարտու» ակումբի պաշտոնական կայքը, ռուսական թիմը հունվարի 19-ից հանգրվանել է իր մարզաբազայում։ Ուսհավաքը տևելու է մինչև փետրվարի 2-ը։

Այդ ընթացքում «Արմավիրը» կանցկացնի ստուգողական երեք հանդիպում։ Հունվարի 24-ին ռուսաստանյան թիմը կխաղա  «Ուրարտուի», հունվարի 28-ին՝ «Վանի», իսկ փետրվարի 1-ին՝ «Ալաշկերտ»-ի հետ։