Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess armenia
A A
Սպորտ

Ուղիղ․ Շ․ Սարգսյան – Ս․ Տեր-Սահակյան, Զ․ Անդրիասյան – Հ․ Մարտիրոսյան․ պայքար շախմատի չեմպիոնության համար (տեսանյութ)

Շախմատի Հայաստանի առաջնությունում այսօր կկայանա վերջին՝ 9-րդ տուրը։

Տղամարդկանց մրցաշարի առաջատար Սամվել Տեր-Սահակյանը սևերով կմրցի Շանթ Սարգսյանի հետ: Նրանից կես միավոր ետ մնացող Հայկ Մարտիրոսյանը կհանդիպի փորձառու Զավեն Անդրիասյանին:

Կանանց առաջնության առաջատար Մարիա Գևորգյանը սպիտակներով կխաղա առաջնության հետնապահ Թերեզա Ամբարջյանի հետ: Նրան հետապնդող Սուսաննա Գաբոյանը կմրցի գրոսմայստեր Մարիա Կորսովայի հետ։

Հանդիպումները կմեկնարկեն ժամը 15։00-ին։ Պարտիաների ուղիղ եթերը՝ ստորև․