Բացել լրահոսը Փակել լրահոսը
D91Nv3jWkAA4Rm2
A A
Քաղաքականություն

Պատգամավորն առաջարկում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքը փոխել

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

Պատգամավորն առաջարկում է գերատեսչությունների ղեկավարների խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքը, որը 30 տարեկանն է, սահմանել՝ 25-ով, իսկ խորհրդականի պաշտոնի անձնագրով նախատեսված 5 տարվա աշխատանքային ստաժը՝ 3-ով:

«Այս փոփոխությունը վերաբերում է բոլոր այն գերատեսչությունների ղեկավարներին, որոնք ունեն խորհրդականի հաստիք, Հանրապետության նախագահից, վարչապետից սկսած մինչև համայնքի ղեկավարի խորհրդական։ Սրանով հնարավորություն է տրվում, որպեսզի այն անձինք, ում 30 տարեկանը չի լրացել, սակայն ունեն համապատասխան փորձառություն տվյալ ոլորտում իրենց գործունեությունը ծավալելու և նպաստը բերելու պետական կառավարման համակարգին»,- պարզաբանեց Վաղարշակ Հակոբյանը։ Նշենք, որ այս օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել է։