Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կա հստակ գիծ՝ պարտադիր զինվորական ծառայությունը պարտադիր է․ Տիգրան Կարապետյան (տեսանյութ)

Ազգային ժողովն այսօր մինչ կքննարկեր օրակարգում ընդգրկված նախագծերը, քննարկեց բացասական եզրակացություն ստացած նախագծերը, որոնցից մեկը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր։

Հիմնական զեկուցող Գևորգ Գորգիսյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները։ Հարակից զեկուցող Տիգրան Կարապետյանն էլ նկատեց այս օրենքը դարձել է բանակից խուսափելու հետաքրքիր օրենք։

«Այս օրենքով հնարավորություն տալ անընդհատ և մարդկանց մոտ հույսեր պահել, որ այս օրենքով անընդհատ կարող են պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել, այլևս չի լինելու։ Կա հստակ գիծ՝ պարտադիր զինվորական ծառայությունը պարտադիր է և այո, կարող են մարդիկ լինել, որոնք չեն ուզում իրենց պարտքը կատարել և վերադառալ հայրենիք»,- նշեց Կարապետյանը։

Նախագիծը դրվեց քվեարկության՝ լիագումար նիստերի օրակարգ ներառելու համար, այն չընդունվեց։