Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Թող գան, նստենք, քննարկենք»․ կառնուտցիները փակել էին ճանապարհը (տեսանյութ)

Շիրակի մարզի  Կառնուտի բնակիչները ճանապարհ են փակել: Նրանք պնդում են փոխհատուցումը  համապատասխան չէ  նախորդ տարվա կարկտահարության վնասին։ Օգտվելով հնարավորությունից՝ նրանք բողոքում էին նաեւ համայքների խոշորացումից։

«Մեր ակցիայի նպատակը Ախուրյանի կլանից մեզ  անջատելն  է, որովհետև մեզ չեն ներառել կարկուտից տուժածների ցուցակի մեջ։ 40 հոգու դատի են տվել, գյուղացին հիմա չի կարող վարկ վերցնել, որ հող մշակի։ Սա բանջարեղենի 5 տոկոս մատակարարող գյուղ է։ Դիմում էլ ենք գրել, դատի էլ ենք տվել, դատը դեռ չի եղել», - ասում է կառնուտցիներից Արզուման Գաբոյանը։

Վերջինիս խոսքով ՝  խոշորացված համայնքի  վարչակազմը գյուղացիների դիմում-բողոքին ի պատասխան  ասել են․ «Քարը փեշերիցդ թափեք, գնացեք, տունը նստեք»։

«Էս մաֆիայի դեմ ոչ մի բան չենք կարող անել,  հեղափոխություն Շիրակի մարզում չի եղել»,- ավելացնում է նա։

Կառնուտի բնակչի խոսքով՝ նախկինում էլ համարժեք փոխհատուցում չի եղել, իրենց հույսը հակակարկտային կայաններ տեղադրել է։

«Հիմնական աշխատանքը հողագործություն է, արտագնա աշխատանքի մեկնողները քիչ են», - նշում է  բողոքի ակցիայի մասնակից Դավիթը։

Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ Կառնուտից  երկու դիմում են  ստացել, իսկ վնասը փոխհատուցվել է 50 տոկոս և ավելի տուժած բնակիչներին։

«Երեք դիմում էինք ստացել  Կառնուտից, որոնցից  մեկը հետ վերցրեց, իսկ երկուսը փաստաբաններ են վարձել»,- ասաց նա՝ նշելով․

«Դեմ չեմ քննարկմանը, թող գան, նստենք, քննարկենք»։

Տեսանյութը՝ Gala.TV-ի