Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Երբ մարդիկ դժվարության մեջ են լինում, պետք է նրանց հոգեբանորեն ինչ-որ օգնություն տալ. Արա Բաբլոյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին (տեսանյութ)

«Շատ եմ ցավում, բնավ նման բանի չէի սպասում, պատրաստ չէի նման բան տեսնել»,- ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը։

«Մարդիկ երբ որ դժվարության մեջ են լինում, պետք է նրանց հոգեբանորեն ինչ-որ օգնություն տալ, չգիտեմ՝ ինչի հետ կարող եմ կապել այս ամենը, բայց ամեն դեպքում սպասենք տեսնենք հանգուցալուծմանը»,- նշեց ԱԺ նախկին նախագահը։

Նա հավելեց, որ Գեորգի Կուտոյանի հոր հետ մտերիմ հարաբերություններ ունի, գործընկերներ են։ «Իր հայրն էր ընկերս ու գործընկերս, ավելի շատ հոր հետ էի մոտիկ։ Քանի որ Գեորգի Կուտոյանի հետ նույն Կառավարության մեջ էինք, աշխատանքային գործունեության առումով շատ էինք շփվում»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Խաղաղ Դոնի 2/ 14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում տեղի է ունենում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա են Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ կուսակցության նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։