Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Գեորգի Կուտոյանը շատ լավ մարդ էր, լավ մասնագետ, ցավ եմ ապրում այս դեպքի համար. Տարոն Մարգարյան (տեսանյութ)

 Արդեն տեղեկացրել էինք, որ Խաղաղ Դոնի 2/ 14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում տեղի է ունենում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա են Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ կուսակցության նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Ներկա է նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Լրագրողների հետ զրույցում վերջինս իր ցավակցությունները հայտնեց Գեորգի Կուտոյանի ընտանիքն ու հարազատներին՝ նրա վաղաժամ մահվան համար։ Տարոն Մարգարյանը նշեց, որ Գեորգի Կուտոյանի հետ աշխատանքային շփումներ էր ունեցել։

«Գեորգի Կուտոյանը շատ լավ մարդ էր, շատ լավ մասնագետ, իր մասնագիտությամբ փայլել է, ցավ եմ ապրում այս դեպքի համար»,- ասաց նա։

ԱԱԾ նախկին ղեկավարի հոգեհանգստի արարողությանը ներկա է նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրկան կարգը տապալելու մեջ մեղադրվող Յուրի Խաչատուրովը։ Նա լրագրողների հարցերին չպատասխանեց միայն նշեց, որ Գեորգի Կուտոյանը շատ լավ մարդ էր, շատ է ափսոսում նրա մահվան համար։