Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Գեորգի Կուտոյանի մահը դարձել է վհուկների հերթական խրախճանքի առիթ․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

 ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը ներկա են Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ նախագահ Սերժ Սարգսյանի, փոխնախագահներ Արմեն Աշոտյանի և Գալուստ Սահակյանի գլխավորությամբ։ Ներկա է նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։

«Բացառիկ ազնվության մարդ էր, որի խոսքը՝ խոսք էր։ Իշխանական օղակներում հաճախ են լինում տարբեր խարդավանքեր, ավելորդ խոսակցություններ, Կուտոյանը շահեկանորեն տարբերվում էր, հատկապես վերջին զբաղեցրած պաշտոնում առանց որևէ հավելյալ շահարկման»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահը։

Ըստ Արմեն Աշոտյանի՝ Գեորգի Կոտոյանի մահվան կապակցությամբ շահարկումներ կան։

«Հատկապես իշխանական քարոզիչների դաշտում։ Այս մահը դարձել է վհուկների հերթական խրախճանքի առիթ։ Դիակը չսառած, մարդիկ արդեն սկսել են քաղաքական բնույթի կողտոտ խաղերը, որոնք պատիվ չեն բերում իրենց՝ որպես մարդկային էակների։ Խիստ հիասթափված եմ վարչապետի պահվածքից, որովհետև կարծում եմ նման տխուր առիթները հասարակությանը միավորելու առիթներ են, Գեորգի Կուտոյանի մահը կարող էր դառնալ հասարակության միախմբման, պետականության վերարժեվորման, պետական ինստիտուտների նկատմամբ գնահատականի վերականգնման առիթ, այն ինչ տեսանք տմարդի վերաբերմունք էր»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Վերջինս չցանկացավ ինքնասպանության վարկածի վերաբերյալ մեկնաբանություն տալ։

«Դեպի հանգամանքները, ամբողջական քննությունը այսօրվա իշխանությունների պատասխանատվության ներքո է։ Մենք՝ թե մեր կուսկացության նախագահը, թե՛ մեր կուսակիցները, թե՛ ես հետևում ենք և հետևելու ենք դեպքի լիարժեք քննությանը, դրանից հետո միայն գնահատական կարող ենք տալ»,- շեշտեց նա։