Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dahuk 19.01.
A A
Սպորտ

Կատյա Գալստյանն ու Միքայել Միքայելյանը՝ դահուկավազքի Հայաստանի կրկնակի չեմպիոն

Աշոցքի դահուկային կենտրոնում երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Հայաստանի դահուկավազքի մեծահասակների առաջնությունը:

Մրցումների երկրորդ օրը մեդալներ խաղարկվեցին կանանց 5 կմ ազատ ոճում և տղամարդկանց 10 կմ ազատ ոճում: Ինչպես դասական ոճում, այստեղ էլ տոն տվեցին Կատյա Գալստյանն ու Միքայել Միքայելյանը, որոնք կրկին գրավեցին առաջին տեղը և դարձան Հայաստանի կրկնակի չեմպիոն:

Կանանց մրցավազքում 2-3-րդ տեղերը գրավեցին Անգելինա Մուրադյանն ու Վարսիկ Ավետիսյանը: Նրանք նախորդ օրվա համեմատ պարզապես փոխվեցին տեղերով:

Տղամարդկանց մրցավազքում կրկին երկրորդ ճանաչվեց Թադևոս Պողոսյանը, իսկ ահա 3-րդ հորիզոնականը բաժին հասավ շվեյցարացի Անդրին Շչելենբերգին, որը արտասահմանից հայտավորված միակ դահուկորդն է: