Բացել լրահոսը Փակել լրահոսը
261a8585_1115_4f56_a784_84e259beb0a0_v1.thumb
A A
Քաղաքականություն

Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հարցով խորհրդական Էնդրյու Պիկը հեռացվե՞լ, թե՞ հրաժարվել է պաշտոնից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հարցով խորհրդականներից մեկը՝ Էնդրյու Պիկը, ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից՝ կապված իր դեմ տարվող հետաքննության հետ:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Axios պարբերականին:

 Bloomberg գործակալության տվյալներով սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝  Ռուսաստանի հարցով խորհրդատու Էնդրյու Փիքը հրաժարվել է այդ պաշտոնից։ 

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ Փիքն ուրբաթ օրն է լքել Սպիտակ տունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչ անվտանգության խնդիրներով պայմանավորված հետաքննության ավարտը Փիքը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից։

Ըստ աղբյուրի՝ պլանավորվում էր, որ Փիքը պետք է Թրամփի հետ մասնակցեր հաջորդ շաբաթ Դավոսում կայանալիք  տնտեսական համաժողովին։

Էնդրյու Փիքը Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով ավագ տնօրենի պաշտոնում երեք ամիս է աշխատել: