Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Վան» և ՖԻՄԱ թիմերը՝ ձյան վոլեյբոլի Հայաստանի չեմպիոններ 

Ծաղկաձորում կայացել է ձյան վոլեյբոլի Հայաստանի 2020 թվականի առաջնությունը:

Ինչպես հայտնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, այն ընդունվել է Վոլեյբոլի Միջազգային Ֆեդերացիայի կողմից որպես ռեյտինգային առաջնություն և մասնակից թիմերին տրվել են ռեյտինգային միավորներ:

Երկու օրվա պայքարից հետո կանանց առաջնության հաղթող է դարձել «Վան» թիմը: Տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մարզական ակումբի թիմը՝ ՖԻՄԱ-ն:

Ինչպես հայտնում է աղբյուրը, առաջնության հաղթողները կմասնակցեն փետրվարի 3-5-ը Ծաղկաձորում կայանալիք «2020 Ձյան վոլեյբոլի Եվրոպայի տուր» առաջնությանը: