Բացել լրահոսը Փակել լրահոսը
2
A A
Պաշտոնական

Հանդիպում՝ «Հոսփիթլ մենեջմենթ» դասընթացի մասնակցների հետ

Աողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Հոսփիթլ Մենեջմենթ» (Hospital Management) ծրագրի մասնակիցներին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

 Նշենք, որ այս ծրագրին մասնակցում են առողջապահության ոլորտում աշխատող բժշկական կազմակերպությունների և նրանց ստորաբաժանումների ղեկավարները, բժիշկները և բժշկական կազմակերպությունների  վարչական անձնակազմը։

Նախարարը վերջիններիս հետ քննարկել է առողջապահության ոլորտի բարեփոխումները և ընդգծել դրանց մեջ կիրթ ու փոփոխությունների պատրաստ կառավարիչների դերի կարևորության մասին:

«Միանշանակ է, որ իմ և առողջապահության նախարարության կողմից նման նախաձեռնությունները ողջունելի են, հատկապես, որ ոլորտում ինտենսիվ իրականացվող բարեփոխումները նոր հմտություններ են պահանջում: Մենք գիտենք, որ հիվանդանոց, պոլիկլինիկա, առողջության կենտրոն կամ որևէ այլ բժշկական կենտրոն ղեկավարելը միայն կլինիկական գիտելիքներով չի որոշվում», - ասել է նախարարը:

Հանդիպման ընթացքում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ներկայացրել է նոր ստեղծվող առողջապահության կառավարման մագիստրատուրայի ծրագիրը, ինչպես նաև «Հոսփիթլ մենեջմենթ» դասընթացի ժամանակ ուսուցանվող ծրագրերը և մասնակիցների համար նոր հմտությունների ու ունակությունների ձեռքբերումները: Վերջինս հույս է հայտնել, որ այս ծրագիրը կնպաստի առողջապահության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում նաև տեղի է ունեցել հարց ու պատասխան՝ նախարարի և մասնակիցների միջև։