Բացել լրահոսը Փակել լրահոսը
83061271_2883398398378755_6294528559474016256_o
A A
Հասարակություն

Թալանել են ԱԺ պատգամավորի մեքենան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հայտնել է, որ իր մեքենան թալանել են։

«Հուսով եմ սա անողներն ու մեքենայի միջից պայուսակս գողացողները, որի մեջ կային անձնական փաստաթղթեր, շուտափույթ կբացահայտվեն։ Արդեն իսկ կատարվածի մասին հայտնել եմ ոստիկանությանը»,- գրել է՝ կից լուսանկար հրապարակելով։