Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Աշոտյան
A A
Հասարակություն

ՀՀԿ ԳՄ նիստը աշխատանքային է եւ չի լուսաբանվի. Արմեն Աշոտյան

Այսօր երեկոյան կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստը աշխատանքային է եւ չի լուսաբանվի։

Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հարգելի լրագրողներ,

Այո, այսօր նախատեսված է ՀՀԿ Գործադիր Մարմնի հերթական նիստը: Այն վաղուց էր պլանավորված՝ որպես այս տարվա անդրանիկ նիստ: Այսօրվա ողբերգական իրադարձության հետ հատուկ կապ չունի:

Նիստը չի լուսաբանվելու, աշխատանքային է: Բրիֆինգ նույնպես նախատեսված չէ: Եթե կարիք լինի, նիստի ավարտին համապատասխան հաղորդագրություն կտարածենք:

Խնդրում եմ չգալ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, քանզի ձեր մուտքը արտոնված չի լինելու: Մի եկեք, որ դրսում չմրսեք:
Շնորհակալություն համագործակցության և ուշադրության համար»,-գրել է նա:

Տեղեկացնենք, որ  ՀՀ գործադիր մարմինն այսօր  նիստ է  անցկացրել, որը վարել է Սերժ Սարգսյանը։