Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հերոինի աղմկահարույց գործով դատապարտյալն ազատ արձակվեց (տեսանյութ)

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ավարտվեց 2014թ. հունվարին Իրանից մոտ մեկ տոննա հերոին տեղափոխելու մեղադրանքով դատապարտված Ավթանդիլ Մարտիաշվիլի գործով դատական նիստը։

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատորղական հիմանարկի վարչակազմը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդության հիմքով դատապարտյալ Ավթանդիլ Մարտիաշվիլիին ազատել պատժի հետագա կրումից։

Դատարանը բավարարեց միջնորդությունը։

 «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատորղական հիմնարկի թերապևտիկ բաժանմունքի պետը հայտնեց, որ Ավթանդիլ Մարտիաշվիլին տառապում է մի շարք հիվանդություններով։ Տեղեկացրեց, որ մեկ տարվա ընթացքում դատապարտյաի վիճակը ավելի է վատացել։ Նրա մոտ առկա է շաքարային դիաբետ, դեղորայքային ալերգիա և մի շարք այլ հիվանդություններ։

Վերջինս ընդգծեց, որ, հաշվի առնելով դատապարտյալի հիվանդությունը, տնային պայմաններում հարազատների խնամքը դատապարտյալի վիճակը  նկատելիորեն կբարելավի։

Հիշեցնենք, որ 2019 թվականին փետրվարի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննության  էր առել Մարտիաշվիլի հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատ արձակելու հարցը և մերժել էր։

Դատապարտյալ Մարտիաշվիլին էլ իր հերթին նշեց, որ իր առողջական վիճակը այս պահին շատ ծանր է, 24 ժամվանից 18-ն անցկացնում է նստած վիճակում, չի կարողանում քայլել, չի կարողանում քնել։

Ի պատասխան դատավորի հարցի՝ դատապարտյալն ասաց, որ մեր երկում որևէ մեկը չունի, իրեն որևէ մեկը տեսակցության չի գնում։

Միջնորդությանը միացավ նաև Մարտիաշվիլի պաշտպան Անժելիկա Հակոբյանը։ Վերջինս նշեց, որ միջնորդությունն առավել քան հիմնավոր է։

Նշեց նաև, որ նախորդ վեց տարիների ընթացքում իր պաշտպանյալը ցուցաբերել է պատշաճ վարքագիծ՝ կրելով պատժի մեկ երրորդից ավելին։

Փաստաբանը դատարանին հորդորեց բավարել միջնորդությունը՝ հաշվի առնելով մարդասիրության սկզբունքը։

Մեղադրող դատախազը կարծիք հայտնեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում դատապարտյալի մոտ հիվանդությունը բացասական դինամիկա է կրել, ուստի որոշումը թողնում է դատարանի հայեցողությանը։

Հիշեցնենք, որ 2014թ-ի հունվարին Իրանից Վրաստան տարանցիկ փոխադրում կատարելու նպատակով Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլիի վարած բեռնատարը մուտք էր գործել Մեղրիի մաքսակետ: Ռենտգեն զննության ենթարկելուց հետո մեքենային ամրակցված կցորդի հատակում գտնվող թաքստոցում հայտնաբերվել էր 927.6 կգ հերոին: Վարորդ Մարտիաշվիլինի դատապարտվել էր 17, իսկ բեռնափոխադրող ընկերության տնօրեն, Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլուն` 19 տարվա ազատազրկման: